Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Իսկ մի՞թե մենք վատ ենք եղել իրար հետ

Իսկ մի՞թե մենք վատ  ենք եղել իրար հետ
19.03.2013 | 01:08

ՈՒրբաթ օրը տեղի ունեցած ընդդիմադիր միտինգի հիմնական ինտրիգը Րաֆֆի Հովհաննիսյանի սպասվելիք արձագանքն էր` ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսի հնչեցրած բավականին կոշտ մտքերին: Հաջորդ ինտրիգը հարցի պատասխանն էր` այդ ամենից հետո դուրս գալո՞ւ է «Ժառանգությունը» ԵԺԿ-ից, ինչպես կանխավ ասել էր:
Պակաս կոշտ չեղավ Րաֆֆի Հովհաննիսյանի արձագանքը. «Եթե Մարտենսի կեցվածքը դառնա ԵԺԿ-ի ընդհանուր, հանրակարգային, ինստիտուցիոնալ պահվածք, ապա «Ժառանգությունը» կվերանայի անդամակցությունը այդ կուսակցությանը. Եվրոպան չպետք է իր քիթը խոթի մեր գործերի մեջ»:
Երեկ ԵԺԿ փոխնախագահներից մեկը, թեև անդրադարձել էր հայաստանյան զարգացումներին, այնուհանդերձ, ոչինչ չէր փոխել Մարտենսի ասածներում: Չնայած շատերը կարծում էին, որ նրա խոսքատակում կարելի էր նաև նման մեսիջ տեսնել:
Ի դեպ, ինչպես տեղեկացնում են «Ժառանգության» մեր աղբյուրները, կուսակցությունը ԵԺԿ-ից դուրս չի գա։ «Չեմ կարծում, մենք ենք դիմել` անդամակցելու, ինչո՞ւ պետք է դուրս գանք։ Պարզապես զգացմունքները փոքր-ինչ ավելին ստացվեցին, քան պետք էր, ուրիշ ոչինչ»,- ասաց մեր զրուցակիցը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ